Բաքու-Գրոզնի ինքնաթիռի կործանման պատճառը արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է
Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել է, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:
Ավելի վաղ ավիաընկերությունը հայտարարել էր, որ հաշվի առնելով թռիչքների անվտանգության հնարավոր ռիսկերը, 2024 թվականի դեկտեմբերի 28-ից դադարեցնում է թռիչքները Բաքվից դեպի Ռուսաստանի Մինվոդի, Սոչի, Վոլգոգրադ, Ուֆա, Սամարա, Գրոզնի, Մախաչկալա քաղաքների օդանավակայաններ մինչև Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության որոշմամբ վերջնական հետաքննության ավարտը:
Ռոսավիացիայի ղեկավար Դմիտրի Յադրովը հայտնել էր, որ ավիաաղետի ժամանակ ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերն ահաբեկչական հարձակումներ էին իրականացնում Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքներում քաղաքացիական ենթակառուցվածքի վրա: