Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնվել է. ԱԺ նախագահը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ծնողների հետ
Անհայտ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։
1Lurer.am-ի հարցի ի պատասխան ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը հայտնեց, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհետ կորածների հարազատների հետ և առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Անհետ կորածների հարազատները ներս են մտել խորհրդարան:
Ներքին գործերի նախարարությունից 1Lurer.am-ին հայտնել են, որ ճանապարհն արդեն բաց է, երթևեկությունը վերականգնվել է