Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատեցին իմ կատարած աշխատանքը․ Եղիշե Մելիքյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հաղթել է 2024թ․ լավագույն մարզիչ անվանակարգում։
«Հպարտ եմ տարվա լավագույն մարզիչ ճանաչվելու համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատեցին իմ կատարած աշխատանքը։ Սա ևս մեկ առիթ է՝ հիշելու «Փյունիկի» 16-րդ չեմպիոնությունը, հաղթահարած բոլոր արգելքներն ու հավատը մեր նպատակին։
Առջևում նոր տարին է, որը նույնպես, իր նոր մարտահրավերներով, հեշտ չի լինելու, բայց մենք վճռական ենք շարունակել մեր գործը»,- Մելիքյանի խոսքն է մեջբերում «Փյունիկի» մամուլի ծառայությունը։
Մելիքյանի գլխավորությամբ «Փյունիկն» այս տարի դարձել է Հայաստանի չեմպիոն ու հասել մինչև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ: