Պայթյուն՝ գազալցակայանում. կա զոհ
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն վարչական բնակավայրի տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել և կա զոհ, հայտնում է Shamshyan.com-ը:
Տեղում պարզվել է, որ լիցքավորելիս «UAZ» (վիլիս) մակնիշի ավտոեմեքենան լիցքավորելիս պայթել է և ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու մարմին:
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության ներկայացուցիչները:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: