Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին Անահիտ Մանասյանը ամանորյա նվերներ է հանձնել
Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 26-ին հյուրընկալվել է ԱՍՀՆ «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում:
Պաշտպանը հանդիպել է երեխաների հետ, ծանոթացել զարգացմանն ուղղված ծրագրերին, հետաքրքրվել նրանց առօրյայով: Տարածքում իրականացվել է շրջայց` մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրած խնդիրների լուծումները դիտարկելու նպատակով: Պաշտպանի նախորդիվ արձանագրած մի շարք խնդիրներ լուծում են ստացել:
Այցի ավարտին Անահիտ Մանասյանը երեխաներին հանձնել է նվերներ։