Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ Գագիկ Սուրենյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ այսօր կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 28-ին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում նաև սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևանում նույնպես սպասվում են տեղումներ բարձրադիր գոտում ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»։