Անունդ փոխի՛ր, Մոհամեդ. մահմեդականները զայրացած են
«Լիվերպուլի» աստղ Մոհամեդ Սալահն ունի ավանդույթ․ ամեն տարի Սուրբ Ծննդյան տոնին նա սոցցանցերում հրապարակում է լուսանկար ընտանիքի հետ՝ տնային հագուստով տոնածառի ֆոնի վրա։
Ամեն տարի մեկնաբանություններում դա «պատերազմի» պատճառ է դառնում, քանի որ Սալահը՝ մուսուլման լինելով, նշում է քրիստոնեական տոնը։ Սալահն ասում է, որ իր դուստրերը շատ են սիրում Սուրբ Ծնունդը, իսկ ինքը ցանկանում է, որ նրանք մեծանան այլ մշակույթների նկատմամբ հարգանքով, փոխանցում է Armsport-ը։
«Սուրբ Ծնունդը ժամանակ է, երբ ընտանիքները հավաքվում են միասին և տոնում։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում շարունակվող դաժան պատերազմը, հատկապես մահերն ու ավերածությունները Գազայում, այս տարի մենք Սուրբ Ծնունդը նշում ենք ծանր սրտով և կիսում ենք այն ընտանիքների ցավը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։ Խնդրում եմ, մի մոռացեք նրանց և մի՛ վարժվեք նրանց տառապանքներին։ Շնորհավոր Սուրբ Ծնունդ»։
Այս տարի Սալահը ուշացրեց Սուրբ Ծննդյան լուսանկարի հրապարակումը, ինչի պատճառով շատերը մտածեցին, որ նա խզել է իր ավանդույթը հեյթերի պատճառով։ Բայց ուշ գիշերով Սալահը, այնուամենայնիվ, տեղադրեց ընտանիքի լուսանկարը, որը հավաքեց հարյուր հազարավոր մեկնաբանություններ և արագ տարածվեց սոցցանցերում։
Սալահի (ում ունի մոտ 64 միլիոն բաժանորդ) լուսանկարի մեկնաբանություններում նրան քննադատում են արաբները՝ քրիստոնեական տոնը նշելու համար:
Ահա մի քանի մեկնաբանություն.
— «Աշխարհի ամենահայտնի մուսուլման մարզիկներից մեկը։ Սա պարզապես ամոթ է։ Երիտասարդ մուսուլմանները սա տեսնելով կգնան նույն ճանապարհով»։
— «Մո Սալահը՝ մուսուլմանական աշխարհի ամոթը»։
— «Մենք՝ մուսուլմաններս, օրինակ ենք վերցնում քեզանից, իսկ դու անում ես սա ի պատասխան»։
— «Մոհամեդ, փոխիր քո անունը»։
— «Նրա կինը գլխաշորով է, բայց ինքը նշում է Սուրբ Ծնունդ։ Արդյո՞ք դու մուսուլման ես»։