2024-ը՝ Աջափնյակում․ քաղաքապետարանի տեսանյութը
2024 թվականին Աջափնյակ վարչական շրջանում բացազատվել է 6000 քմ տարածք, զավթված տարածքները բնակիչներին են վերադարձվել արդեն բարեկարգված նոր այգիների, հարմարավետ բակերի տեսքով, 8 բարեկարգված բակերում վերակառուցվել են խաղահրապարակներ, ճեմուղիներ, ոռոգման ցանց, արտաքին լուսավորության համակարգ, նորոգվել է բազմաբնակարան շենքերի 4400 քմ թեք և 8200 քմ հարթ տանիք, տեղադրվել է 115 նստարան և 30 աղբաման, ասֆալտապատվել է 23350 քմ մակերեսով բակային տարածք, սալիկապատվել է 1400 քմ մայթ, վերանորոգվել է 1480 գծմ գծմ բազալտե եզրաքար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։