Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր ներկայությունը երկրի հարավում
Լիբանանի զինված ուժերն ամրապնդում են իրենց դիրքերը հարավային Լիբանանում՝ երկրի այս հատվածում լարված իրավիճակի պատճառով՝ հինգշաբթի հաղորդել է LBCI հեռուստառադիոալիքը:
Հեռուստառադիոալիքի հաղորդմամբ՝ ըստ լիբանանյան հրամանատարության՝ ռազմական ներկայության ուժեղացման մասին որոշումը բացատրվում է նրանով, որ «Իսրայելը շարունակում է խախտել հրադադարի համաձայնագիրը և հարձակումներ գործել Լիբանանի ու նրա քաղաքացիների ինքնիշխանության վրա»:
Ըստ The Times of Israel-ի՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) հայտարարել է, որ իսրայելական զորքերը շարունակում են հարձակումները Լիբանանի հարավում, և դա հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևին:
Այն նախատեսում է հարավային Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերում և Լիբանանի զինված ուժերի տեղակայում՝ «Հըզբոլլահի» փոխարեն:
Իր հերթին, իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ կուսումնասիրեն UNIFIL-ի քննադատությունը, սակայն հրաժարվել են այլ մեկնաբանություններից: