Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել
Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։ Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, որի արդյունքները որոշիչ են եղել հաղթանակի համար։
Մրցութային երեք օրերը բաղկացած են եղել տեսական և գործնական փուլերից։ Քոլեջի մասնակիցներն այդ ընթացքում ցուցաբերել են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները՝ հաղթահարելով տրված առաջադրանքները։ Մրցույթի արդյունքում Արարատի պետական քոլեջի թիմը գրավել է 3-րդ պատվավոր տեղը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունից։