Հայաստանում 2024-ի նոյեմբերին 2023-ի նույն ամսվա համեմատ ՏԱՑ ցուցանիշի հավելաճը կազմել է 1․2 տոկոս
Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 1․2%, իսկ նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
- շինարարություն՝ 11․6%,
- առևտրի շրջանառություն՝ 11․5%,
- ծառայություններ՝ 10․4%,
Արդյունաբերության ծավալները նվազել են 19%-ով։
2024 թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 27․4 %-ով. արտահանումը նվազել է 35 %-ով, իսկ ներմուծումը՝ 21․4 %-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 1․4%: