Մանրամասներ՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած ողբերգական վթարից
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11:06-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են VAZ (վարորդ՝ Ֆ․ Մ․, ծնված 1971 թ․) և KamAZ (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ։
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ի (ծնված 1937 թ.) մահը, իսկ վարորդին տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն. վերջինս հոպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ս․ Գ․-ին (ծնված 1975 թ.) պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։