Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է
NEWS.am–ի տեղեկություններով, երեկ ձերբակալվել, ապա կալանավորվել է Ջրային կոմիտեի արդեն նախկին նախագահ Վահագն Գևորգյանը: Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում:
Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ քննվող քրեական վարույթի շրջանակում ջրային կոմիտեի նախկին նախագահն ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք։
Կոմիտեից նաև նշեցին, որ վարույթի շրջանակում կան նաև այլ մեղադրյալներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չհայտնեցին։