Կանխվել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ պլանավորված մահափորձը․ 4 հոգի ձերբակալվել է
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ կանխել է ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկի նկատմամբ մահափորձը և ձերբակալել 4 կասկածյալի։
«Կիևի հատուկ ծառայությունների գործակալը ժամանել է Ռուսաստան՝ սպանելու ՌԴ ՊՆ ղեկավարներից մեկին։ Ուկրաինայի հատուկ ծառայությունները պլանավորում էին հեռակառավարման միջոցով պայթեցնել իրենց գործակալի կողմից ՊՆ ղեկավարներից մեկի մեքենայի տակ տեղադրված ռումբը»,- ասված է հաղորդագրության մեջ։