Շրջայց՝ Աբովյան քրեակատարողական հիմնարկում
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի և ՀՀ ԱՆ ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Հեղինե Մարտիրոսյանի հետ շրջայց է իրականացրել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նա ծանոթացել է ազատազրկվածների պահման պայմաններին, զրուցել անազատության մեջ գտնվող կանանց հետ:
Այս պահին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում է գտնվում 76 կին: