Բարսելոնան մոտ է Տայի հետ համաձայնության գալուն
«Բարսելոնան» մոտ է Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տայի հետ նախնական համաձայնության գալուն՝ հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով կատալոնական ակումբին միանալու շուրջ (ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական թիմի հետ ավարտվում է 2025 թվականի հունիսին)։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» Տային ավելի համեստ պայմաններ է առաջարկում, քան «Բավարիան» և Պրեմիեր լիգայի մի քանի թոփ ակումբներ, սակայն պաշտպանը հակված է տեղափոխվել «Բարսելոնա»: Նշվում է, որ բանակցությունները ներկայում հաջողությամբ են ընթանում։
Այս մրցաշրջանում Տան բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո, փոխանցում է Armsport-ը։