Մեզ սիրում և ատում են միաժամանակ. Չուամենի
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին խոսել է Ֆրանսիայում անհատականության դրսևորման և ֆուտբոլիստների նկատմամբ վերաբերմունքի մասին։
«Տանը ես Օրելիեն Չուամենին եմ: Բայց երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, կարծես բեմում լինեմ: Սա ուրիշ կերպար է… Իսկ լրագրողների հետ շփվելիս հաճախ խոսում ես այնպես, ասես կաղապարով ես խոսում, քանի որ բաներ կան, որ չի կարելի ասել։ Սա փաստ է։ Իսկ Ֆրանսիայում նման բաներ շատ են լինում: Այդ իսկ պատճառով ինձ թվում է, որ մեզ միաժամանակ սիրում են և ատում»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Չուամենիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 18 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ չի եղել։