Ի՞նչ արժե Երևան-Կիպրոս թռիչքը դեկտեմբերի 27-ից 31-ը
Շուտով Ամանոր է, ինչը նշանակում է, որ շատերն արդեն մտածում են, թե որտեղ այս տարի անցկացնեն Ամանորը:
Շատերի կողմից արդեն սիրված Կիպրոսը այնքան էլ վատ տարբերակ չէ Ամանորը անցկացնելու համար:
ArmLur.am-ը հետաքրքրվել է, թե ինչ արժե Երևան-Կիպրոս թռիչքը դեկտեմբերի 27-ից 31-ին:
Այսպիսով` FlyOne ավիաընկերությունում 2 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը 21 հազար դրամ է:
Wizz Air ավիաընկերությունում 2 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը 29 հազար դրամ է:
Kiwi.com-ում 12 ժամ 30 րոպե ոչ ուղիղ թռիչքի արժեքը 135 հազար դրամ է:
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 28-ին 2 ժամ 20 րոպե ուղիղ թռիչքը WizzAir-ում արժե 23 հազար դրամ:
FlyOne-ում 2 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը 54 հազար դրամ է:
Դեկտեմբերի 29-ին և 30-ին տոմսերի արժեքը գրեթե չի փոփոխվում, իսկ ամսի 31-ին՝ Ամանորին թռիչքի արժեքը WizzAir-ում էականորեն նվազում է՝ հասնելով 19 հազար դրամի, իսկ FlyOne ավիաընկերությունում 2 ժամ 10 րոպե թռիչքն արժե 59 հազար դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում։