Գվարդիոլան Սիթիի ֆուտբոլիստներին ստիպել է գիշերել բազայում՝ Էվերթոնի հետ վաղվա խաղից առաջ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 18-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ առաջիկա խաղին ընդառաջ որոշել է, որ իր թիմի ֆուտբոլիստները գիշերը կանցկացնեն ակումբի բազայում։ Խաղը կմեկնարկի վաղը՝ դեկտեմբերի 26-ին, Երևանի ժամանակով 16:30-ին։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ Գվարդիոլան այս կերպ փորձում է խաղացողներին տոնուսի մեջ պահհել, որպեսզի ընդհատի թիմի անհաջող հանդիպումների շարքը։
«Հուսով եմ, որ նրանք ցանկանում են այստեղ լինել, քանի որ սա մեր աշխատանքն է»,- մեկնաբանել է Գվարդիոլան իր որոշումը։
Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 12 հանդիպումներում «Քաղաքայինները» պարտվել են ինը անգամ: Պրեմիեր լիգայի 17 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 27 միավոր և զբաղեցնում է յոթերորդ տեղը։ «Էվերթոնը» 16 հանդիպումից վաստակել է 16 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը։