Տաշիրում աշակերտին պահարանում պահելու, հարվածելու դեպքին իրավապահները ընթացք են տվել․ քրեական գործ
ArmLur.am-ին ՀՀ քննչական կոմիտեից քիչ առաջ հայտնեցին, որ Տաշիր քաղաքի Ա. Խաչատրյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
ArmLur.am-ը ավելի վաղ բացառիկ տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է դպրոցի ուսուցիչը վարվում աշակերտների հետ, ինչպես է պատժելու նպատակով աշակերտին պահարանի մեջ մտցնում և հարվածում: Եվ ահա դեպքին ընթացք են տվել իրավապահները եւ քրեական վարույթ է նախաձեռնված:
ArmLur.am-ը կհետևի քննության ընթացքին՝ հասկանալու, թե դպրոցում ինչ իրավիճակ է:
Մանրամասները՝ տեսանյութում։