Մեր հայ գործընկերները դադարեցրել են մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն ՀՀ-ն շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին և ԱՊՀ-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին, անձամբ չի ժամանի կորոնավիրուսի դրական թեստի պատճառով», - ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նաև ընդգծել է, որ Հայաստանը բազմաթիվ դիվիդենտներ է ստանում ԱՊՀ-ին անդամակցությունից: Նրա խոսքով՝ Հայաստանի աշխատանքը ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է: Դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ միությանը։
«Մեր հայ գործընկերները դադարեցրել են մասնակցությունը ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում: Դա երկկողմանի է, դրանում շահագրգռված են և ԱՊՀ-ն, և մեր հայ ընկերները»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը: