Ամենաթանկ ամուսնական պայմանագրերից մեկը
«Հոլիվուդի թագուհի» համարվող Էլիզաբեթ Թեյլորի և Լարրի Ֆորտենսկու ամուսնական պայմանագիրն առաջիններից էր, որ զարմացրեց իր արժեքով:
Կինոաստղն ու իր նախկին ամուսինը հանդիպել են Բետի Ֆորդի առողջարանում, որտեղ երկուսն էլ բուժվում էին ալկոհոլային կախվածությունից:
Էլիզաբեթի իրավաբանների և Թեյլորից 20 տարի երիտասարդ ամուսնու պնդմամբ կազմվում է ամուսնական պայմանագիր, որի կետերից մեկը բուռն քննարկում առաջացրեց: Ըստ պաայմանագրի`միասին ապրած յուրաքանչյուր 5 տարվա համար կինոաստղը պարտավորվում էր վճարել իր ամուսնուն 1 մլն դոլար: