ՏԿԵ նախարարն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել շենքային պայմաններին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Առնակ Ավետիսյանի և համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ նախարարը շրջայց է կատարել համալիրում, ծանոթացել շենքային պայմաններին, այս պահին առկա խնդիրներին, իրականացվող աշխատանքներին։
Համալիրի տնօրենը ներկայացրել է առաջիկա ծրագրերը և անելիքները։