Կարծում եմ՝ այս պահին մենք Պրեմիեր լիգայի լավագույն հարձակման գիծն ունենք. Մարեսկա
«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է ֆուտբոլիստների ստեղծած մեծ թվով գոլային պահերի մասին:
«Մենք կարող ենք վերահսկել, թե ինչպես ենք ուզում խաղալ՝ գնդակով կամ առանց գնդակի, բայց չենք կարող վերահսկել արդյունքը, քանի որ երբեմն դու հարվածում ես դարպասաձողին և չես հաղթում: Երբ մենք շատ ենք հարվածում դարպասաձողին, դա հավանաբար նրանից է, որ մենք շատ հնարավորություններ ենք ստեղծում, ինչը հենց այն է, ինչ ուզում ենք:
Մենք գոլեր ենք խփում, և կարծում եմ, որ Պրեմիեր լիգայի՝ այս պահին լավագույն հարձակումն ունենք։ Երբեմն գոլեր ես խփում, երբեմն բաց ես թողնում, չեմ կարծում, որ դա գալիս է փորձի հետ, սա ավելի շուտ սառնասրտության դրսևորում է՝ հնարավորությունից օգտվելու համար: Հուսով եմ, որ ապագայում մեր բախտը մի փոքր ավելի շատ կբերի ու կկարողանանք օգտվել մեր պահերից»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մարեսկայի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։