Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում
Ավստրիայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան պատարագին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, որը 18-րդ դարից ի վեր հայկական մշակույթի և գիտության պատմական կենտրոններից է։
«Շնորհավորում ենք բոլորին, ովքեր ասօր են նշում Սուրբ Ծնունդը»,-ասվում է հաղորդագրությունում: