Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց. փաստաբան
Արթուր Սուքոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը վերացվեց։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այսօրվա դատական նիստով ավարտվեց ապացույցների հետազոտման փուլը, այդ թվում հարցաքննվեցին տուժող Դավիթ Լևոնյանը և վկան։ Ուստի շուտով կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով։ Սույն դատավարության ողջ ընթացքը միայն վերահաստատեց Արթուր Սուքոյանի անմեղությունը»,-գրել է նա։
Նշենք, որ Սուքոյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականն է, այս տարվա ապրիլի վերջին միջադեպ էր գրանցվել Civic.am-ի լրագրողի՝ Դավիթ Լևոնյանի ու Սուքոյանի միջև։
Իշխանական «Սիվիկ» լրատվականի լրագրող Դավիթ Լևոնյանն ԱԺ-ում իր նկատմամբ բռնություն կատարելու վերաբերյալ հաղոդում էր ներկայացրել ՆԳՆ ոստիկանություն։