Խուզարկությամբ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ և հայելիների ապակիներ
Մալաթիայի համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, դեկտեմբերի 24-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող դեղնականաչավուն և փոշենման զանգվածներ, ինչպես նաև՝ տարբեր մակնիշի մեքենաների 6 զույգ կողային հայելիների ապակիներ։
Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Կասկածներ կան, որ հայտնաբերված ապակիները գողացված են, ուստի իրավապահները ձեռնարկում են միջոցներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։