Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել առվում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, ինչի համար էլ քաղաքացիները օգնության ձեռք մեկնեցին վարորդին ու ավտոմեքենան դուրս բերեցին անվտանգ վայր: