Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարված
Դեկտեմբերի 25-ին Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող Embraer 190 մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվել։
Ադրնեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ մասին կարգադրությունը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։