Սյունիքում բացահայտվել է անհայտ ծագման փայտանյութի գողության դեպք
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Սյունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա, որի բեռնախցիկում առկա էր եղել մոտ 1,5 խմ փայտանյութ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
36-ամյա վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Ըստ նրա` փայտանյութը գաղտնի, առանց որևէ մեկի թույլտվության և իմացության, բարձել է Սյունիք բնակավայրի հարակից տարածքից՝ իր տանն օգտագործելու համար:
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: