Դրամանենգության դեպք` Արթիկում. կեղծ թղթադրամները հայտնաբերվել են
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով մեկական կեղծ թղթադրամ է տվել երեք հոգու, որոնք էլ դրանցով տարատեսակ ապրանք են գնել «Ամանորի նվերների» վաճառքով զբաղվող երիտասարդից և մի խանութի աշխատակցից: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Կեղծ թղթադրամները վերցվել են: 17-ամյա արթիկցին ձերբակալվել է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: