Լիվերպուլն աչք է դրել ՊՍԺ-ի հարձակվողի վրա
Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել ֆրանսիացի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիի հետ, որը հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը սոցիալական ցանցերում։
Աղբյուրի տվյալներով՝ մերսիսայդյան ակումբը ցանկանում է Կոլո Մուանիին վարձակալել կարճաժամկետ պայմանով։ Փարիզյան ակումբը, սակայն, ձգտում է ներառել տրանսֆերի գնելու հնարավորություն կամ պարտադիր գնելու կետ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Կոլո Մուանին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», «ՌԲ Լայպցիգ» կամ «Մոնակո»։ Ֆրանսիական ակումբի մարզչական շտաբը հույսեր չի կապում ֆրանսիացու հետ:
Ֆրանսիացին տեղափոխվել է ՊՍԺ 2023 թվականի ամռանը՝ «Այնտրախտից»՝ 95 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 54 խաղում նա խփել է 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։