Ադրբեջանական ինքնաթիռի վթարի պատճառով Ալիևը ՌԴ-ից վերադառնում է Բաքու
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը։
Ալիևը Ռուսաստանում էր գտնվում ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար։
Բաքվից Գրոզնի մեկնող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել Կասպից ծովի վրայով թռչելիս, որից հետո այն փոխել է ուղղությունը և մեկնել Ղազախստան՝ հարկադիր վայրէջքի։ Ըստ նախնական տվյալների՝ ավիավթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ բախումը։ Ինքնաթիռում գտնվել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Կան նաև ողջ մնացածներ։