Ով կարող էր հասցնել Ռոնալդուին լաց լինելու աստիճանի. Ֆերգյուսոնը հետաքրքիր դրվագ է հիշել
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը պատմել է, թե ինչպես է թիմի նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը հասցրել Կրիշտիանու Ռոնալդուին լաց լինելու աստիճանի:
Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» Ֆերգյուսոնի ղեկավարությամբ հանդես է եկել 2003-2009 թվականներին: Այդ ընթացքում թիմը երեք անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, 2007/08 թ. Չեմպիոնների լիգան, 2008 թ. Աշխարհի ակումբային առաջնությունը, 2003/04 թ. Անգլիայի գավաթը և երկու անգամ՝ ԱՖԼ գավաթը:
— Մի անգամ Ռոնալդուն երկու-երեք խաղով լավ ելույթ չունեցավ: Նա դեռ երիտասարդ էր և չափազանց ջանում էր: Ֆերգյուսոնն իրեն խիստ քննադատեց: Նա ասաց. «Ի՞նչ ես կարծում՝ դու ով ես: Միայն քո մասին ես մտածում, ուզում ես քեզ ցույց տալ: Կարծում ես՝ դու գերա՞ստղ ես»: Եվ ես հիշում եմ, թե ինչպես էր Կրիշտիանուն լաց լինում հանդերձարանում: Ես մտածում էի, որ այս մարզչի համար կարևոր չեն ֆուտբոլիստի զգացմունքները, բայց տեսեք, թե ինչպիսի խաղացող դարձավ Կրիշտիանուն: Նրան նման պահեր էին պետք, և մարզիչը գիտեր, որ երբեմն պետք է կոշտ լինել, — Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Ֆերդինանդին Sportskeeda-ն՝ հղում կատարելով BBC Sport-ի վավերագրական ֆիլմի թիզերին: