Քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման հնարավորությունները
ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․ Նարիման Ալ-Մուլլան ընդունել է Առևտրի միջազգային պալատի գործադիր խորհրդի անդամ Հայկ Մարգարյանին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄԷ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկու բարեկամ երկրների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։