Մադրիդի Ռեալը արգելափակել է թիմի կիսապաշտպանի տրանսֆերը
Մադրիդի «Ռեալի» կենտրոնական կիսապաշտպան Դանի Սեբալյոսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» թույլ չի տա 28-ամյա ֆուտբոլիստին գնալ «Բետիս», որը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում իսպանացու նկատմամբ։ Նշվում է, որ «Բետիսը» միջոցներ չունի հունվարին լիարժեք տրանսֆերն ավարտին հասցնելու համար և ցանկանում է վարձակալել խաղացողին։
Ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը «սերուցքայինների» կազմում մասնակցել է 15 հանդիպման, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։