Բարսելոնան Օլմոյին գրանցելու նոր ծրագիր ունի․ հայտնի են մանրամասները
«Բարսելոնան» մշակել է պահեստային տարբերակ, թիմի իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյին գրանցելու համար: Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում կատարական ընկերության հետ «Բարսելոնայի» վերանորոգված տնային մարզադաշտում՝ «Կամպ Նոուում» VIP տեղերի փաթեթի վաճառքի շուրջ:
Եթե իսպանական հսկան ակտիվացնի այս տնտեսական լծակը, նա կարող է վաստակել մոտ 120 միլիոն եվրո, սակայն կատալոնական ակումբը հասկանում է, որ այս գործարքի հետագա իրականացման դեպքում նրանք կարող են վաստակել մինչև 200 միլիոն եվրո:
Ավելի վաղ նշվում է, որ եթե «կապտանռնագույնները» չկարողանան գրանցել Օլմոյին, ապա խաղացողը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։