Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին ու անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց․ ավագանու ՔՊ-ական թևն այսօր հաստատեց աղբահանության վճարի փաստացի ավելացման և, ի հեճուկս դատարանի վճռի, «կարմիր գծերի» թանկացումը վերահաստատող որոշումը։
ՔՊ-ն կրկին ցույց է տալիս, որ հանրային կառավարման միայն մեկ ձև գիտի՝ ավելի ու ավելի մեծացնել քաղաքացիներից գանձվող գումարներն ու դրանով տնտեսական կայունության ու զարգացման պատրանք ստեղծել։ Այս վերջին թանկացումները, տրանսպորտի թանկացման նրանց փորձերը, երկրով մեկ գույքահարկի, շահութահարկի ու այլ հարկերի ու տուրքերի ավելացումը միայն մեկ անուն ունի՝ սա պետական մակարդակի թալան է։
Արձանագրենք նաև, որ ՔՊ կուսակցությունն այս թանկացումներն իրականացնում է իր հավատարիմ դաշնակիցների՝ «Հանրապետություն» կուսակցության լիդերներ Արամ Զ. Սարգսյանի ու Արտակ Զեյնալյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության մնացորդների օգնությամբ։
Թարմացում. շրջհարկի փոխարեն շփոթմամբ շահութահարկ ենք գրել, սիրելի հայրենակիցներ։ Բայց դրանից, ցավոք, պետական թալանի մասշտաբն ու բնույթը չի փոխվում»։