Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել
Դեկտեմբերի 24-ին Արեգակի վրա M դասի հինգ բռնկում է տեղի ունեցել։ Այս մաին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: Նշվում է, որ օրվա առաջին և ամենահզոր բռնկումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը։
«Դեկտեմբերի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 03:19-ին, 3932 (S18E23) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում 10 րոպե տևողությամբ M4.7 բռնկում է հայտնաբերվել»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասվում է զեկույցում։
Բացի այդ, եղել են M1.0 և M4.2 բռնկումներ, ինչպես նաև երկու բռնկում M1.1:
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X: Նվազագույն դասը A0.0 համապատասխանում է Երկրի ուղեծրում 10 նՎտ ճառագայթման հզորությանը 10 նՎտ-ով 1 քառ. մ: Հաջորդ տառին անցնելիս հզորությունը 10 անգամ ավելանում է։ Բռնկումները սովորաբար ուղեկցվում են արեգակնային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ հրահրել։