Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակը, նախագահական առաջիկա ընտրությունը
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է պատգամավոր Նաամաթ Աֆրամին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից:
«Երկուշաբթի, 23 Դեկտեմբեր 2024-ի երեկոյեան, Անթիլիասի Մայրավանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց Լիբանանի պետական երեսփոխան Նաամաթ Աֆրամի այցելութիւնը։
Հանդիպման ընթացքին խորհրդակցութեան նիւթ դարձան Լիբանանի ներքին կեանքը յուզող խնդիրները եւ մասնաւորաբար յառաջիկայ Յունուար 9-ին տեղի ունենալիք Լիբանանի նախագահական ընտրութիւնը։
Յայտնենք, որ երեսփոխան Աֆրամ նախագահական ընտրութեան թեկնածուներէն մէկն է»,- նշվում է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։