ՄՅՈւ-ն պատրաստ է տրանսֆերների վրա ծախսել 230 միլիոն եվրո, թիրախում Բարսելոնայի աստղն է
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 230 միլիոն եվրո ծախսել երեք խաղացող գնելու համար։ Այս մասին հայտնում է Football365-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» ակտիվորեն հետաքրքրություն են ցուցաբերում «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի նկատմամբ , ում համար նրանք պատրաստ են վճարել 90 միլիոն եվրո։
Բացի այդ, թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հետաքրքրված է «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեշի տրանսֆերով , ում պայմանագրով նախատեսված է 80 միլիոն եվրո հրաժարագին։
Ամորիմը ցանկանում է նաև, որ Դորտմունդի «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Ընդգծվում է , որ պորտուգալացի մասնագետին չի գոհացնում «Կարմիր սատանաների» ներկայիս դարպասապահ Անդրե Օնանայի ցուցադրած խաղամակարդակը, փոխանցում է Armsport-ը։