Հութիները հայտարարել են Թել Ավիվի վրա հիպերձայնային հրթիռային հարձակման մասին
Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շիա ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ նոր հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Եմենի և Իսրայելի միջև սրացումը վերջին շաբաթների ընթացքում նոր մակարդակի է հասել։ Հութիները գրեթե ամեն օր սկսել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր ուղարկել Իսրայել՝ սպառնալով Իսրայելին համաչափ պատասխան տալ Եմենի տարածքի ցանկացած ռմբակոծման դեպքում: