Մալխասի 80-ամյակն է, բայց այսօր չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, չեմ շնորհավորի. Աննա Հակոբյանն ասել է՝ ինչու
Մալխասի 80-ամյակն է: Մայրաքաղաքի Արամ Խաչատրյան համերգասրահում հոբելյանական ջազ համերգ է։ Մաեստրոն էլ է բեմում, նրա ընկերներն էլ՝ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, դահլիճում հավանաբար նրանց սերնդակից մյուս վարպետներն էլ կլինեն։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նշելով, որ նման դեպքերում իր պարտքն եմ համարում մոտենալ, ողջունել և շնորհակալություն հայտնել՝ որպես խոնարհումի ու գնահատանքի նշան այն բովանդակության համար, որով նրանցից յուրանքաչյուրը հարստացրել է կյանքն ու միջավայրը։
«Բայց այսօր ես Մալխասին չեմ մոտենա, ձեռքը չեմ սեղմի, ծնունդը չեմ շնորհավորի եւ երախտագիտությունս չեմ հայտնի։
Այսպիսով ես նրան կպաշտպանեմ տգիտության գրոհից։ Սովորում եմ իմ սխալներից՝ #կրթվելընորաձեւէ։
Մալխասը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մանսուրյանը եւ մեր մյուս ականավոր գործիչները չպետք է տգիտության հետ դեմառդեմ մնան։
Կյանքի 80-րդ տարվա շեմը հատող մեր այս սիրելիները վաստակել են խաղաղ, փառքով, սիրով, հարգանքով ու գուրգուրանքով լի կյանք։
Եւ մեր պատասվանատվությունն է կանխել տգիտության ջոկատի մարտիկների գրոհը նրանց նկատմամբ։
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակն է մեր միջավայրում թույլ չտալ այնպիսի հարցերի գոյությունը, ինչպես օրինակ. «Դուք առաջ էն մի տիկնոջն էիք բարեւում, ինչո՞վ կբացատրեք, որ հիմա էլ էս մեկին եք բարեւում»։
#կրթվելընորաձեւէ
2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի
#կրթություն
#զինվենքգիտելիքներով
#տգիտությունընորաձեւչէ
#կրթություն
#նորաձեւությունիցմինչեւսովորություն
#սկսենքմեզանից
#կրթվելընորաձեւէ
#համախմբվելու
#հայրենիքըսիրելու #պետությունըհզորացնելուհամար»,- գրել է Աննա Հակոբյանը: