Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունները կատարող, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ Գուրգեն Սարգսյանին:
Գրիգորյանը շնորհավորել է Գուրգեն Սարգսյանին, մաղթել բարի ծառայություն՝ հույս հայտնելով, որ վերջինս բավականին արագ կներգրավվի համակարգ և իր մասնագիտական գիտելիքներն ամբողջապես կներդնի ոլորտի զարգացման գործում:
Գուրգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին՝ իրեն այս պաշտոնը վստահելու համար և հավաստիացրել, որ ամեն ինչ կանի միասնական աշխատանքով Քրեակատարողական ծառայությունում նոր ցուցանիշներ արձանագրելու ուղղությամբ:
Գուրգեն Սարգսյանին շնորհավորել է նաև ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը՝ շեշտելով համակարգի յուրահատկության մասին և նշելով, որ Գ. Սարգսյանի հետ համատեղ արդյունավետ կիրականացնեն Քրեակատարողական ծառայության բոլոր ընթացիկ, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Այնուհետև Սահակ Գրիգորյանն անդրադարձել է նաև մի շարք օրակարգային հարցերի, այդ թվում նաև նախատոնական և տոնական օրերին քրեակատարողական հիմնարկներում իրականացվող ուժեղացված ծառայությանը՝ ոլորտի պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ: