Ռեալի աստղը հրաժարվել է տեղափոխվել Մանչեսթեր Սիթի
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսը հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բրազիլացին մերժել է «քաղաքայինների» բավականին շահավետ առաջարկը, քանի որ ցանկանում է ավելի մեծ հաջողությունների հասնել «Ռեալի» կազմում։ Նշվում է, որ Ռոդրիգոյի վաճառքին դեմ է արտահայտվել նաև «սերուցքայինների» ղեկավարությունը։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոդրիգոյի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: Transfermarkt-ը բրազիլացու տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։