Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից. Դենիս Շմիհալ
Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից, հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Նա նշել է, որ այդ միջոցները կուղղվեն սոցիալական և հումանիտար ոլորտների ծախսերը հոգալու համար:
«Ուկրաինան 1 միլիարդ դոլար է ստացել Ճապոնիայից և Մեծ Բրիտանիայից: Տրանշը տրամադրվել է այս պետությունների կառավարությունների երաշխիքների ներքո՝ Համաշխարհային բանկի DPL ծրագրի շրջանակներում։ Հավաքագրված միջոցները կուղղվեն մեր տնտեսության ամրապնդմանը և սոցիալական ու հումանիտար ոլորտներում առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանը», - գրել է վարչապետ Շմիհալն իր Telegram ալիքում։