Մոուրինյուն վիրահատվել է․ ինչ է պատահել պորտուգալացուն
«Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վիրահատվել է։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ստամբուլյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մոուրինյուի լեղապարկի վիրահատությունը հաջող է անցել. Այն տեղի է ունեցել մասնագետի հայրենիքում՝ Պորտուգալիայում:
«Նրանց համար, որոնք մտահոգություն են հայտնել իմ առողջական վիճակի վերաբերյալ, կարող եմ ասել, որ ամեն բան արդեն կարգին է: Սա պարզապես արագ և աննշան ընթացակարգ է: Ինչպես միշտ, արձակուրդից հետո առաջին օրը կվերսկսեմ մարզումները։ 25 տարվա ընթացքում ես բաց չեմ թողել ոչ մի մարզում և չեմ պատրաստվում խախտել ավանդույթները»,- գրել է Մոուրինյուն սոցցանցերում։