Որն է «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը. Հակոբյանը մանրամասնել է
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Կրթվելը նորաձև է» արշավի շուրջ առկա մեկնաբանություններին՝ մանրամասնելով նպատակը:
«Այո, Աննա Հակոբյանն իրապես իր մոտ հավաքում է հասարակական կարծիք ձևավորող անձանց ու չի ստում՝ այդ մասին հայտարարելով, քանզի իմպեսները, որոնք խորշում են հասարակական կարծիքից ու դրա ձևավորողներից, միշտ էլ ձևավորել են Ազգային, Պետական, Բովանդակային ու Խորը համոզմունք, որի փշրանքներով էլ դարեր շարունակ՝ ի տրիտուր հազարավոր Աննա Հակոբյանների կուռ ջանքերին, դեռ կանք ու հար լինելու ենք․․․»։
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը այս մտքի հեղինակին սեփական անձի նշանակությունը գնահատելիս փոքրիկ կասկածանք ներշնչելն է՝ իսկ ես իմ անձի եւ ինձ շրջապատող աշխարհի մասին բավարար չափով գիտելիք ունե՞մ նման պնդումներ անելու համար»,- գրել է Աննա Հակոբյանը՝ հետևյալ գլխագրերը հրապարակելով՝
#կրթվելընորաձեւէ
2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի:
#կրթություն
#զինվենքգիտելիքներով: