Եթե նախկին նախագահներն իրենց վրա վստահ են, ինչո՞ւ են խուսափում բանավիճել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ Հայկ Կոնջորյան
«Եթե նախկին նախագահներն իրենց վրա վստահ են, ինչո՞ւ են խուսափում բանավիճել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ի պատասխան վարչապետի բանավեճի առաջարկի նախկին նախագահների հնչեցրած արձագանքին:
«Անդադար ասում են, թե իրենք անպարտելի բանակցողներ են եղել, բա եկեք ուղիղ եթերով ապացուցեք, թե որքան անպարտելի են ձեր փաստարկները: Ինչու՞ չեք ուզում ժողովուրդը տեսնի ձեր անպարտելիությունը ուղիղ եթերով»,- գրել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին դիմել է ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։
«Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- նշել է նա։
Ինչպես հայտնել էինք, նախկին նախագահները, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած բանավեճի կոչին, հրաժարվել էին բանավիճելուց։