Կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել․ Նիկոլ Փաշինյանը կրկին բանավեճի է հրավիրել ՀՀ նախկին նախագահներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում կրկին դիմել է ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։
«Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- նշել է նա։
Ինչպես հայտնել էինք, նախկին նախագահները, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած բանավեճի կոչին, հրաժարվել էին բանավիճելուց։